Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականացման հիմնախնդիրները
Արդի միջազգային հարաբերություններում պետությունները մեծ կարևորություն են տալիս տեղեկատվական անվտանգության մեխանիզմների արդիականացման և պահպանման հիմնախնդիրներին: Հարկ է նկատել, որ տեղեկատվության դերի ու ծավալի աճին զուգահեռ` ավելացել են նաև տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, ուստի տեղեկավտութ...
Saved in:
| Published in: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 15; no. 1 (43); pp. 93 - 107 |
|---|---|
| Main Author: | |
| Format: | Journal Article |
| Language: | English |
| Published: |
18.04.2024
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| Online Access: | Get full text |
| Tags: |
Add Tag
No Tags, Be the first to tag this record!
|
| Summary: | Արդի միջազգային հարաբերություններում պետությունները մեծ կարևորություն են տալիս տեղեկատվական անվտանգության մեխանիզմների արդիականացման և պահպանման հիմնախնդիրներին: Հարկ է նկատել, որ տեղեկատվության դերի ու ծավալի աճին զուգահեռ` ավելացել են նաև տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, ուստի տեղեկավտության պաշտպանությունը դարձել է մի շարք պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը։
Մեր երկրի քաղաքական զարգացման բազմակողմ խնդիրների լուծումը և դրանց հետ կապված քաղաքական գործընթացների կանխատեսման կոնկրետ տեխնոլոգիաների և ընդհանուր մեթոդաբանության կատարելագործման գործուն միջոցների որոնումների արդիական հարցերն այսօր առաջ են բերում ակադեմիական և իշխանական մակարդակներ ու հետաքրքրություն:
Գիտության ու քաղաքականության մեջ անվտանգությունն ընկալվում էր միայն ռազմական առումով. ներկայումս առավելապես ուշադրություն է դարձվում անվտանգության ոչ ռազմական կողմին: Այս պարագայում պետությունների ու միջազգային կազմակերպությունների համար հրամայական է դառնում համալիր անվտանգության ապահովումը բոլոր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, ռազմական ուղղություններում: Ընդ որում՝ երկրներն, ըստ իրենց ռեժիմի բնույթի, խնդիրը լուծում են տարբեր կերպ. մի մասը տեղեկատվական դաշտը փակում է՝ արգելելով նույնիսկ սոցիալական ցանցերի օգտագործումը, մյուսներն ավելի լիբերալ մեթոդներ են փնտրում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը և հեռահաղորդակցության միջոցների ժամանակակից ձեռքբերումները միջազգային անցուդարձերում սեփական շահերը և նպատակներն առաջ մղելու կարևոր գործիք են դարձել, ուստի պետությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ունենալու արհեստավարժ «տեղեկատվական բանակ» և պաշտպանված տեղեկատվական ենթակառուցվածքներ: Վերջին տարիների համաշխարհային փորձը վկայում է, որ հակառակորդի դեմ գործողությունների իրականացման համար տեղեկատվական հոսքերի ազդեցությունը կարող է պետությունների ձեռքում հզոր զենք լինել, իսկ այդ զենքին դիմագրավելու ներուժ չունեցող պետությունները կարող են հայտնվել պարտվողների շարքերում:
Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերը` արդիական է դառնում ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրը, որն առանցքային նշանակություն ունի տնտեսության և պետության տարբեր բնագավառների կենսագործունեության համար: |
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2024.15.1.093 |