Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականացման հիմնախնդիրները

Արդի միջազգային հարաբերություններում պետությունները մեծ կարևորություն են տալիս տեղեկատվական անվտանգության մեխանիզմների արդիականացման և պահպանման հիմնախնդիրներին: Հարկ է նկատել, որ տեղեկատվության դերի ու ծավալի աճին զուգահեռ` ավելացել են նաև տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, ուստի տեղեկավտութ...

Celý popis

Uloženo v:
Podrobná bibliografie
Vydáno v:Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Ročník 15; číslo 1 (43); s. 93 - 107
Hlavní autor: Գզողյան, Մարիամ
Médium: Journal Article
Jazyk:angličtina
Vydáno: 18.04.2024
ISSN:1829-4529, 2738-2613
On-line přístup:Získat plný text
Tagy: Přidat tag
Žádné tagy, Buďte první, kdo vytvoří štítek k tomuto záznamu!
Popis
Shrnutí:Արդի միջազգային հարաբերություններում պետությունները մեծ կարևորություն են տալիս տեղեկատվական անվտանգության մեխանիզմների արդիականացման և պահպանման հիմնախնդիրներին: Հարկ է նկատել, որ տեղեկատվության դերի ու ծավալի աճին զուգահեռ` ավելացել են նաև տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, ուստի տեղեկավտության պաշտպանությունը դարձել է մի շարք պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը։ Մեր երկրի քաղաքական զարգացման բազմակողմ խնդիրների լուծումը և դրանց հետ կապված քաղաքական գործընթացների կանխատեսման կոնկրետ տեխնոլոգիաների և ընդհանուր մեթոդաբանության կատարելագործման գործուն միջոցների որոնումների արդիական հարցերն այսօր առաջ են բերում ակադեմիական և իշխանական մակարդակներ ու հետաքրքրություն: Գիտության ու քաղաքականության մեջ անվտանգությունն ընկալվում էր միայն ռազմական առումով. ներկայումս առավելապես ուշադրություն է դարձվում անվտանգության ոչ ռազմական կողմին: Այս պարագայում պետությունների ու միջազգային կազմակերպությունների համար հրամայական է դառնում համալիր անվտանգության ապահովումը բոլոր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, ռազմական ուղղություններում: Ընդ որում՝ երկրներն, ըստ իրենց ռեժիմի բնույթի, խնդիրը լուծում են տարբեր կերպ. մի մասը տեղեկատվական դաշտը փակում է՝ արգելելով նույնիսկ սոցիալական ցանցերի օգտագործումը, մյուսներն ավելի լիբերալ մեթոդներ են փնտրում: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը և հեռահաղորդակցության միջոցների ժամանակակից ձեռքբերումները միջազգային անցուդարձերում սեփական շահերը և նպատակներն առաջ մղելու կարևոր գործիք են դարձել, ուստի պետությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ունենալու արհեստավարժ «տեղեկատվական բանակ» և պաշտպանված տեղեկատվական ենթա­կա­ռուցվածքներ: Վերջին տարիների համաշխարհային փորձը վկայում է, որ հակառակորդի դեմ գործողությունների իրականացման համար տեղեկատվական հոսքերի ազդեցությունը կարող է պետությունների ձեռքում հզոր զենք լինել, իսկ այդ զենքին դիմագրավելու ներուժ չունեցող պետությունները կարող են հայտնվել պարտվողների շարքերում: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերը` արդիական է դառնում ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրը, որն առանցքային նշանակություն ունի տնտեսության և պետության տարբեր բնագավառների կենսագործունեության համար:
ISSN:1829-4529
2738-2613
DOI:10.46991/BYSU:D/2024.15.1.093