Կենսանվտանգությունը որպես ազգային անվտանգության հիմնական բաղադրիչ և դրա արժեքաբանական հիմքերը

Ժամանակակից աշխարհը վերափոխումների շրջան է ապրում։ Նոր ուժային կենտրոնների ձևավորումը և նրանց միջև պայքարի սրումը, ինչպես նաև այդ պայքարում ռազմական ուժի նշանակության մեծացումը հանգեցնում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության և նոր կանոնների ու սկզբունքների ձևավորման։ Յուրաքանչյուր երկրի ազգային ան...

Full description

Saved in:
Bibliographic Details
Published in:Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 14; no. 3 (42); pp. 84 - 91
Main Author: Վարդանյան, Բագրատ
Format: Journal Article
Language:English
Published: 28.12.2023
ISSN:1829-4529, 2738-2613
Online Access:Get full text
Tags: Add Tag
No Tags, Be the first to tag this record!
Description
Summary:Ժամանակակից աշխարհը վերափոխումների շրջան է ապրում։ Նոր ուժային կենտրոնների ձևավորումը և նրանց միջև պայքարի սրումը, ինչպես նաև այդ պայքարում ռազմական ուժի նշանակության մեծացումը հանգեցնում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության և նոր կանոնների ու սկզբունքների ձևավորման։ Յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության ապահովման քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացի կառուցվածքում հատուկ նշանակություն ունեն քաղաքական հայեցակարգային փաստաթղթերը, որոնցից ամենակարևորների շարքին կարելի է դասել ազգային անվտանգության հայեցակարգը կամ դրան իր գործառույթներով հավասարազոր այն փաստաթուղթը, որը կարող է, ելնելով երկրի առանձնահատկությունից, ունենալ այլ անվանում։ Ազգային անվտանգության հայեցակարգը քաղաքական փաստաթուղթ է, որը բովանդակում է արդի աշխարհում պետության տեղի և դերի մասին պաշտոնական հայացքների համակարգը, պետության ազգային արժեքները, շահերն ու նպատակները, արտաքին և ներքին սպառնալիքների կանխման և հակադարձման ուժերը, միջոցներն ու կարողությունները, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման համակարգի գործառնության կազմակերպման հիմքերն ու սկզբունքները։Գիտության ու տեխնիկայի արագ համաշխարհայնացումը ինչպես նաև ճանապարհորդության, առևտրի և միգրացիայի ընդլայնումը դրական անդրադարձերի հետ մեկտեղ ի հայտ բերեցին որակապես նոր բնույթի սպառնալիքներ ու մարտահրավերներ, որոնք պետություններից պահանջում են լոկալ, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գործել խաղի նոր կանոններով, ուր վճռորոշ են կենսաբանական սպառնալիքների վերահսկումը և կանխարգելումը: Կենսանվտանգությանը վերաբերող խնդիրները անմիջական կապ ունեն կրիտիկական ենթակառուցվածքների հետ և հանդիսանում են որպես ազգային մակարդակի սպառնալիքներ։
ISSN:1829-4529
2738-2613
DOI:10.46991/BYSU:D/2023.14.3.084