Կենսանվտանգությունը որպես ազգային անվտանգության հիմնական բաղադրիչ և դրա արժեքաբանական հիմքերը
Ժամանակակից աշխարհը վերափոխումների շրջան է ապրում։ Նոր ուժային կենտրոնների ձևավորումը և նրանց միջև պայքարի սրումը, ինչպես նաև այդ պայքարում ռազմական ուժի նշանակության մեծացումը հանգեցնում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության և նոր կանոնների ու սկզբունքների ձևավորման։ Յուրաքանչյուր երկրի ազգային ան...
Uloženo v:
| Vydáno v: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Ročník 14; číslo 3 (42); s. 84 - 91 |
|---|---|
| Hlavní autor: | |
| Médium: | Journal Article |
| Jazyk: | angličtina |
| Vydáno: |
28.12.2023
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| On-line přístup: | Získat plný text |
| Tagy: |
Přidat tag
Žádné tagy, Buďte první, kdo vytvoří štítek k tomuto záznamu!
|
| Shrnutí: | Ժամանակակից աշխարհը վերափոխումների շրջան է ապրում։ Նոր ուժային կենտրոնների ձևավորումը և նրանց միջև պայքարի սրումը, ինչպես նաև այդ պայքարում ռազմական ուժի նշանակության մեծացումը հանգեցնում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության և նոր կանոնների ու սկզբունքների ձևավորման։ Յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության ապահովման քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացի կառուցվածքում հատուկ նշանակություն ունեն քաղաքական հայեցակարգային փաստաթղթերը, որոնցից ամենակարևորների շարքին կարելի է դասել ազգային անվտանգության հայեցակարգը կամ դրան իր գործառույթներով հավասարազոր այն փաստաթուղթը, որը կարող է, ելնելով երկրի առանձնահատկությունից, ունենալ այլ անվանում։ Ազգային անվտանգության հայեցակարգը քաղաքական փաստաթուղթ է, որը բովանդակում է արդի աշխարհում պետության տեղի և դերի մասին պաշտոնական հայացքների համակարգը, պետության ազգային արժեքները, շահերն ու նպատակները, արտաքին և ներքին սպառնալիքների կանխման և հակադարձման ուժերը, միջոցներն ու կարողությունները, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման համակարգի գործառնության կազմակերպման հիմքերն ու սկզբունքները։Գիտության ու տեխնիկայի արագ համաշխարհայնացումը ինչպես նաև ճանապարհորդության, առևտրի և միգրացիայի ընդլայնումը դրական անդրադարձերի հետ մեկտեղ ի հայտ բերեցին որակապես նոր բնույթի սպառնալիքներ ու մարտահրավերներ, որոնք պետություններից պահանջում են լոկալ, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գործել խաղի նոր կանոններով, ուր վճռորոշ են կենսաբանական սպառնալիքների վերահսկումը և կանխարգելումը: Կենսանվտանգությանը վերաբերող խնդիրները անմիջական կապ ունեն կրիտիկական ենթակառուցվածքների հետ և հանդիսանում են որպես ազգային մակարդակի սպառնալիքներ։ |
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2023.14.3.084 |