Թուրքիայի «փափուկ ուժի» ռազմավարության ինստիտուցիոնալ կառուցակարգերը
Արդի միջազգային հարաբերություններում պետության արտաքին քաղաքականության իրականացման գործում կարևոր դերակատարում ունի «փափուկ ուժի» հայեցակարգը։ Աշխարհաքաղաքական ուժային շատ կենտրոններ՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՌԴ-ն, Չինաստանը իրենց արտաքին քաղաքական զինանոցում վաղուց կիրառում են «փափուկ ուժի» ու դրա նոր մոդիֆիկա...
Uložené v:
| Vydané v: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Ročník 14; číslo 3 (42); s. 3 - 15 |
|---|---|
| Hlavný autor: | |
| Médium: | Journal Article |
| Jazyk: | English |
| Vydavateľské údaje: |
28.12.2023
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| On-line prístup: | Získať plný text |
| Tagy: |
Pridať tag
Žiadne tagy, Buďte prvý, kto otaguje tento záznam!
|
| Shrnutí: | Արդի միջազգային հարաբերություններում պետության արտաքին քաղաքականության իրականացման գործում կարևոր դերակատարում ունի «փափուկ ուժի» հայեցակարգը։ Աշխարհաքաղաքական ուժային շատ կենտրոններ՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՌԴ-ն, Չինաստանը իրենց արտաքին քաղաքական զինանոցում վաղուց կիրառում են «փափուկ ուժի» ու դրա նոր մոդիֆիկացիայի՝ «խելամիտ ուժի» ռազմավարությունները։ Վերջին ժամանակներս «փափուկ ուժի» հայեցակարգային մշակումները հաջողությամբ յուրացնում և կիրառում են նաև որոշ տարածաշրջանային պետություններ։ Դրանց թվում հատկապես առանձնանանում է Թուրքիան, որը վերջին տարիներին էականորեն ընդլայնել է միջազգային և տարածաշրջանային գործընթացներում իր մասնակցությունն ու անթաքույց հավակնություններ է ցուցաբերում մեծացնելու իր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում։
Հոդվածի հիմնական նպատակն է բացահայտել Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքակազմում «փափուկ ուժի» ինստիտուցիոնալ կառուցակարգերն ու դրսևորման առանձնահատկությունները։ Սույն հետազոտության շրջանակներում քննարկման առարկա են դառնում «փափուկ ուժի» արդի հայեցակարգային մոտեցումները, թուրքական «փափուկ ուժի» գործառության ինստիտուցիոնալ, մշակութային և տնտեսական չափումները։ Հոդվածում հիմնավորվում է այն թեզը, որ տարածաշրջանի երկրների մշակութային ու տնտեսական «յուրացումից» հետո Թուրքիան առաջ է քաշելու նաև նոր քաղաքական օրակարգեր, որոնց սպասարկման գործում «փափուկ ուժի» ռազմավարությունը շարունակելու է իրականացնել իր առանցքային գործառույթը։ |
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2023.14.3.003 |