ԱՄՆ արտաքին քաղաքկանության փափուկ ուժի ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ
Գլոբալիզացիայի և աճող բազմամշակութայնության այսօրվա դարաշրջանում համոզելու ուժը նշանակալի ազդեցություն ունի ազգերի և հասարակությունների միջև փոխըմբռնման բարձրացման վրա: Արդի ժամանակներում փափուկ ուժը ավելի հաճախ է օգտագործվում, որպես համաշխարհային քաղաքականության ժամանակակից դերակատարների, մասնավոր...
Uložené v:
| Vydané v: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Ročník 15; číslo 1 (43); s. 58 - 70 |
|---|---|
| Hlavný autor: | |
| Médium: | Journal Article |
| Jazyk: | English |
| Vydavateľské údaje: |
18.04.2024
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| On-line prístup: | Získať plný text |
| Tagy: |
Pridať tag
Žiadne tagy, Buďte prvý, kto otaguje tento záznam!
|
| Shrnutí: | Գլոբալիզացիայի և աճող բազմամշակութայնության այսօրվա դարաշրջանում համոզելու ուժը նշանակալի ազդեցություն ունի ազգերի և հասարակությունների միջև փոխըմբռնման բարձրացման վրա: Արդի ժամանակներում փափուկ ուժը ավելի հաճախ է օգտագործվում, որպես համաշխարհային քաղաքականության ժամանակակից դերակատարների, մասնավորապես՝գերտերությունների, արտաքին քաղաքական ռազմավարության հիմնական գործիքներից մեկը։ Սույն հոդվածում քննարկվում են Միացյալ Նահանգների փափուկ ուժը և դրա իրականացումը Հայաստանի Հանրապետությունում: Ուսումնասիրության հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանում իրականացվող ԱՄՆ-ի փափուկ ուժի հիմնական նպատակները, ուսումնասիրել ԱՄՆ-ի փափուկ ուժի ուղղությունները, մեխանիզմներն ու գործիքները:
Հոդվածը եզրակացնում է, որ Հայաստանում ԱՄՆ փափուկ ուժի ռազմավարության կենտրոնական նպատակներն ուղղված են արևմտյան լիբերալիզմի և ժողովրդավարության մշակույթի խթանմանը, ինչպես նաև երկու հասարակությունների և պետությունների միջև համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանը: ԱՄՆ-ի փափուկ ուժը Հայաստանի նկատմամբ հիմնականում իրականացվում է կրթական ծրագրերի և հարաբերությունների, ինչպես նաև մշակութային, հասարակական և քաղաքացիական դիվանագիտության միջոցով։Միևնույն ժամանակ, ամերիկյան տարբեր գործակալությունների և հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և հաստատությունների ներկայությունը Հայաստանում նպաստում է ամերիկյան փափուկ ուժի ընդլայնմանը և ամրապնդմանը։ |
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2024.15.1.058 |