Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Համաձայնության պետությունների (Անտանտ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ (1919 փետրվար-1920 հունվար)
Հոդվածում համակողմանիորեն ներկայացվում և ամբողջացվում են այն հիմնական պատճառները, թե ինչու Հայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին փուլում (1918 թթ. հունիս-նոյեմբեր) չէր կարող ինքնուրույն և ազատ արտաքին քաղաքականություն վարել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Համաձայնության դաշին...
Saved in:
| Published in: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 15; no. 1 (43); pp. 5 - 28 |
|---|---|
| Main Author: | |
| Format: | Journal Article |
| Language: | English |
| Published: |
18.04.2024
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| Online Access: | Get full text |
| Tags: |
Add Tag
No Tags, Be the first to tag this record!
|
| Summary: | Հոդվածում համակողմանիորեն ներկայացվում և ամբողջացվում են այն հիմնական պատճառները, թե ինչու Հայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին փուլում (1918 թթ. հունիս-նոյեմբեր) չէր կարող ինքնուրույն և ազատ արտաքին քաղաքականություն վարել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Համաձայնության դաշինքի՝ Անտանտի մեծ դաշնակիցների և դաշինքին հարող պետությունների հետ:
Առաջին աշխարհամարտում օսմանյան Թուրքիայի և նրա դաշնակիցների վերջնական պարտությամբ ստեղծված աշխարհաքաղաքական բարենպաստ նոր իրադրությունում Հայաստանի Հանրապետությունն այլևս ազատ էր տնօրինելու իր արտաքին քաղաքականությունը և կարող էր դիվանագիտական ավելի ակտիվ հարաբերություններ հաստատելու ջանքեր գործադրել Անտանտի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Անգլիայի և Հայաստանի Հանրապետության համար ավելի քան կենսական և անվտանգային նշանակություն ունեցող Ռուսաստանի խորհրդային և ոչ խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների և այլ պետությունների հետ:
Քննության է առնվում քաղաքական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը՝ հարաբերությունների հաստատումը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Բացահայտվում և ցույց են տրվում նաև այդ հարաբերությունների հաստատման քաղաքական, դիվանագիտական, տեխնիկական բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարությունները և խոչընդոտները:
|
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2024.15.1.005 |