Չինաստանի մրցակցային դիրքերի ամրապնդումը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացներում
Սեփական տնտեսության զարգացման գործում Չինաստանի աննախադեպ հաջողությունները, որոնք ձեռք են բերվել 1980-ականների բարեփոխումների շնորհիվ, թույլ են տվել երկրին ավելի արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ: Ստեղծվեցին անհրաժեշտ նախադրյալներ արտաքին քաղաքականության հայեցակարգ...
Saved in:
| Published in: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 14; no. 3 (42); pp. 24 - 43 |
|---|---|
| Main Author: | |
| Format: | Journal Article |
| Language: | English |
| Published: |
28.12.2023
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| Online Access: | Get full text |
| Tags: |
Add Tag
No Tags, Be the first to tag this record!
|
| Summary: | Սեփական տնտեսության զարգացման գործում Չինաստանի աննախադեպ հաջողությունները, որոնք ձեռք են բերվել 1980-ականների բարեփոխումների շնորհիվ, թույլ են տվել երկրին ավելի արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ: Ստեղծվեցին անհրաժեշտ նախադրյալներ արտաքին քաղաքականության հայեցակարգի հետագա վերափոխման համար՝ համաշխարհային գործընթացներում Չինաստանի դերի ակտիվացման և երկիրը համաշխարհային ուժային կենտրոններից մեկի վերածելու նպատակով, որը հսկայական դեր է խաղում նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում: Այս առումով Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ սկսեց հիմնվել այնպիսի միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»: ՉԺՀ-ի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը հակասության մեջ է մտնում վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված միաբևեռ աշխարհակարգի հետ, ինչը հանգեցնում է Չինաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրմանը՝ չնայած նրանց միջև զարգացած տնտեսական հարաբերություններին: Միևնույն ժամանակ, ՉԺՀ-ի ժամանակակից արտաքին քաղաքականության հայեցակարգում հատուկ տեղ է հատկացվում Ռուսաստանին, որը, Չինաստանի հետ մեկտեղ, դիտարկվում է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհակարգի և գլոբալ կայունության երաշխավորներից մեկը: |
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2023.14.3.024 |