Պոպուլիզմը որպես ժողովրդավարացնող հակալիբերալ երևույթ

      Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբա...

Ausführliche Beschreibung

Gespeichert in:
Bibliographische Detailangaben
Veröffentlicht in:Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Jg. 14; H. 3 (42); S. 73 - 83
1. Verfasser: Պետրոսյան, Գոռ
Format: Journal Article
Sprache:Englisch
Veröffentlicht: 28.12.2023
ISSN:1829-4529, 2738-2613
Online-Zugang:Volltext
Tags: Tag hinzufügen
Keine Tags, Fügen Sie den ersten Tag hinzu!
Beschreibung
Zusammenfassung:      Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբանների շրջանում պոպուլիզմի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը զգալիորեն աճել է, իսկ 2017 թվականին «պոպուլիզմը» Քեմբրիջի բառարանի կողմից հայտարարվել է տարվա բառ։ Չնայած այս երևույթի համընդհանուր սահմանումը գոյություն չունի, հետազոտողների միջև կա կոնսենսուս պոպուլիզմը սահմանող ամենակարևոր տարրերից մեկի վերաբերյալ․  համաձայն դրա՝ պոպուլիզմը  քաղաքականությունը տեսնում է որպես բարու և չարի պայքար: Այս հոդվածի շրջանակներում ուսումնասիրում ենք պոպուլիզմ տերմինի ծագումը և դրա բացասական ընկալման պատճառները։ Իրականացնելով գրականության ուսումնասիրություն և փորձագիտական ​​հարցազրույցների վերլուծություն,  այս հոդվածի միջոցով փորձել ենք գտնել հետևյալ հետազոտական հարցի պատասխանը․ «Ինչու՞ է պոպուլիզմի դրսևորումը մի դեպքում ընկալվում որպես դրական, իսկ մյուս դեպքում՝ որպես բացասական երևույթ»։ Հոդվածի շրջանակներում պոպուլիզմը դիտարկվում է որպես դեմոկրատացնող հակալիբերալ երեւույթ։
ISSN:1829-4529
2738-2613
DOI:10.46991/BYSU:D/2023.14.3.073