Պոպուլիզմը որպես ժողովրդավարացնող հակալիբերալ երևույթ

      Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբա...

Celý popis

Uloženo v:
Podrobná bibliografie
Vydáno v:Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Ročník 14; číslo 3 (42); s. 73 - 83
Hlavní autor: Պետրոսյան, Գոռ
Médium: Journal Article
Jazyk:angličtina
Vydáno: 28.12.2023
ISSN:1829-4529, 2738-2613
On-line přístup:Získat plný text
Tagy: Přidat tag
Žádné tagy, Buďte první, kdo vytvoří štítek k tomuto záznamu!
Popis
Shrnutí:      Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբանների շրջանում պոպուլիզմի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը զգալիորեն աճել է, իսկ 2017 թվականին «պոպուլիզմը» Քեմբրիջի բառարանի կողմից հայտարարվել է տարվա բառ։ Չնայած այս երևույթի համընդհանուր սահմանումը գոյություն չունի, հետազոտողների միջև կա կոնսենսուս պոպուլիզմը սահմանող ամենակարևոր տարրերից մեկի վերաբերյալ․  համաձայն դրա՝ պոպուլիզմը  քաղաքականությունը տեսնում է որպես բարու և չարի պայքար: Այս հոդվածի շրջանակներում ուսումնասիրում ենք պոպուլիզմ տերմինի ծագումը և դրա բացասական ընկալման պատճառները։ Իրականացնելով գրականության ուսումնասիրություն և փորձագիտական ​​հարցազրույցների վերլուծություն,  այս հոդվածի միջոցով փորձել ենք գտնել հետևյալ հետազոտական հարցի պատասխանը․ «Ինչու՞ է պոպուլիզմի դրսևորումը մի դեպքում ընկալվում որպես դրական, իսկ մյուս դեպքում՝ որպես բացասական երևույթ»։ Հոդվածի շրջանակներում պոպուլիզմը դիտարկվում է որպես դեմոկրատացնող հակալիբերալ երեւույթ։
ISSN:1829-4529
2738-2613
DOI:10.46991/BYSU:D/2023.14.3.073