Պոպուլիզմը որպես ժողովրդավարացնող հակալիբերալ երևույթ
Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբա...
Saved in:
| Published in: | Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 14; no. 3 (42); pp. 73 - 83 |
|---|---|
| Main Author: | |
| Format: | Journal Article |
| Language: | English |
| Published: |
28.12.2023
|
| ISSN: | 1829-4529, 2738-2613 |
| Online Access: | Get full text |
| Tags: |
Add Tag
No Tags, Be the first to tag this record!
|
| Summary: | Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբանների շրջանում պոպուլիզմի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը զգալիորեն աճել է, իսկ 2017 թվականին «պոպուլիզմը» Քեմբրիջի բառարանի կողմից հայտարարվել է տարվա բառ։ Չնայած այս երևույթի համընդհանուր սահմանումը գոյություն չունի, հետազոտողների միջև կա կոնսենսուս պոպուլիզմը սահմանող ամենակարևոր տարրերից մեկի վերաբերյալ․ համաձայն դրա՝ պոպուլիզմը քաղաքականությունը տեսնում է որպես բարու և չարի պայքար: Այս հոդվածի շրջանակներում ուսումնասիրում ենք պոպուլիզմ տերմինի ծագումը և դրա բացասական ընկալման պատճառները։ Իրականացնելով գրականության ուսումնասիրություն և փորձագիտական հարցազրույցների վերլուծություն, այս հոդվածի միջոցով փորձել ենք գտնել հետևյալ հետազոտական հարցի պատասխանը․ «Ինչու՞ է պոպուլիզմի դրսևորումը մի դեպքում ընկալվում որպես դրական, իսկ մյուս դեպքում՝ որպես բացասական երևույթ»։ Հոդվածի շրջանակներում պոպուլիզմը դիտարկվում է որպես դեմոկրատացնող հակալիբերալ երեւույթ։ |
|---|---|
| ISSN: | 1829-4529 2738-2613 |
| DOI: | 10.46991/BYSU:D/2023.14.3.073 |