Թուրքական «փափուկ ուժի» գործիքներն ու դրանց ոլորտային կիրառության դրսևորումները

Թուրքիայում հանրային դիվանագիտության և «փափուկ» ուժի ինստիտուցիոնալիզացման շրջանակներում և Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ապա վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անմիջական ջանքերով վերակազմավորվեցին կամ հիմնադրվեցին մի շարք կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում հասարակական, քաղաքական, մշակութ...

Full description

Saved in:
Bibliographic Details
Published in:Bulletin of Yerevan University D: International Relations and Political Sciences Vol. 14; no. 3 (42); pp. 60 - 72
Main Author: Դարբինյան, Հայկ
Format: Journal Article
Language:English
Published: 28.12.2023
ISSN:1829-4529, 2738-2613
Online Access:Get full text
Tags: Add Tag
No Tags, Be the first to tag this record!
Description
Summary:Թուրքիայում հանրային դիվանագիտության և «փափուկ» ուժի ինստիտուցիոնալիզացման շրջանակներում և Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ապա վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անմիջական ջանքերով վերակազմավորվեցին կամ հիմնադրվեցին մի շարք կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահական, գործարար շրջանակներում և այլ ոլորտներում: Այդ կազմակերպություններն աստիճանաբար դարձան Թուրքիայի «փափուկ» ուժի և հանրային դիվանագիտության հիմնական գործիքները, որոնց աջակցելու՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականության հիմնական նպատակը օտարերկրյա հասարակական շրջանակներում Թուրքիայի դրական կերպարի ձևավորումն էր, որը մի շարք դեպքերում հնարավոր դարձավ այդ կազմակերպությունների գործունեության շնորհիվ: Թուրքական հանրային դիվանագիտության և «փափուկ» ուժի ինստիտուցիոնալիզացիայի շրջանակներում տարանջատվեցին այն երկրներն ու տարածաշրջանները, որտեղ ակտիվորեն սկսվեցին կիրառվել այդ գործիքները: Չնայած աշխարհագրական տարբերակումներին, թուրքական հանրային դիվանագիտության և «փափուկ» ուժի գործիքակազմը մեծ մասամբ նույնն էր:
ISSN:1829-4529
2738-2613
DOI:10.46991/BYSU:D/2023.14.3.060