Արցախյան խնդիրն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներում

Խորհրդային Միության փլուզման շրջանում սկսված Արցախյան շարժումն ու դրան հաջորդած զինված հակամարտությունը նոր աստիճանի բարձրացրին այն։ ԵԱՀԽ Մինսկի խմբի ստեղծմամբ հակամարտությունը միջազգայնացվեց, որի հետագա զարգացումներն ու փոխակերպումները ունակ էին փոփոխման ենթարկելու նաև Հարավային Կովկասի կերպն ու ըն...

Celý popis

Uloženo v:
Podrobná bibliografie
Vydáno v:History and Culture. Journal of Armenian Studies Ročník 17; číslo 1; s. 207 - 216
Hlavní autor: Խաչատրյան, Արտակ
Médium: Journal Article
Jazyk:angličtina
Vydáno: 31.08.2022
ISSN:1829-2771
On-line přístup:Získat plný text
Tagy: Přidat tag
Žádné tagy, Buďte první, kdo vytvoří štítek k tomuto záznamu!
Popis
Shrnutí:Խորհրդային Միության փլուզման շրջանում սկսված Արցախյան շարժումն ու դրան հաջորդած զինված հակամարտությունը նոր աստիճանի բարձրացրին այն։ ԵԱՀԽ Մինսկի խմբի ստեղծմամբ հակամարտությունը միջազգայնացվեց, որի հետագա զարգացումներն ու փոխակերպումները ունակ էին փոփոխման ենթարկելու նաև Հարավային Կովկասի կերպն ու ընկալումները։ Հոդվածում քննարկվում են Ադրբեջանի քաղաքականության հիմնական թիրախները,  դրանց հեռահար նպատակները և ըստ այդմ՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առումով վերափոխումները։ Ադրբեջանը խորհրդային շրջանից շարունակաբար վարել է նպատակային տնտեսական, ժողովրդագրական, վարչաքաղաքական քաղաքականություն, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղից հայկական տարրի հեռացումը, մշակութային ու տարածքային առումով երկրամասի աստիճանական կլանումը։ Այդ քաղաքականությունը իրականացվել է խորհրդային շրջանում և հետևողականորեն շարունակվել հետխորհրդային ժամանակաշրջանում։ Եվ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասը ավելի նվազ կերպով է ընկալվում որպես հետխորհրդային։ Փորձեր են առկա այն արդեն դիտարկելու որպես մերձավորարևելյան տարածաշրջանի մասնիկ։ Խորհրդային շրջանից եկող ավանդույթի ուժով ԽՍՀՄ փլուզումից հետ Հարավային Կովկասը, ի թիվս այլ տարածաշրջանների, շարունակվում էր դիտարկվել որպես ՌԴ ազդեցության գոտի։ Հակամարտության ռազմական փուլից հետո ներկայումս տարածաշրջանում ՌԴ միանձնյա ազդեցության նվազումը հանգեցրել է Թուրքիայի ակտիվացմանը և հետագա դերակատարման հավանականությանը։
ISSN:1829-2771
DOI:10.46991/hc.2022.17.1.207